Foto

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ համաքաղաքացիական, դիվանագիտական և ծառայողական։ Այս մասին X-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։ «Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։