Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ) զորքերի ղեկավար, գեներալ Իգոր Կիրիլովի սպանության կասկածանքով ձերբակալված Ուզբեկստանի քաղաքացին Ախմադ Կուրբանով է։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ իրավապահ մարմինները։
Այժմ նրա հետ կատարվում են քննչական գործողություններ։ Ավելի ուշ հետաքննությունը դատարանին կխնդրի կալանավորել նրան, ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ, ըստ տարածված տեսանյութի, ահաբեկչության հեղինակը հայտնել էր, որ ուկրաինական հատուկ ծառայությունները իրեն հավաքագրել են սպանությունը կատարելու համար։ Նրա խոսքով, իրեն խոստացել են 100 հազար դոլար պարգևավճար և օգնություն Եվրամիության երկրներից մեկը տեղափոխվելու համար։