Foto

Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: