«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Լա լիգայի 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղի վերաբերյալ զեկույց, որտեղ իր դժգոհությունն է արտահայտել հանդիպման մրցավարական վիճահարույց որոշումների մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Մրցող թիմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Մադրիդի «Կամպո դե Վալեկաս» մարզադաշտում և ավարտվել գոլառատ ոչ-ոքի՝ 3:3:
«Հանդիպման 75-րդ րոպեին տեղի ունեցավ ամենասկանդալային դրվագը: Մումինը ակնհայտորեն տապալեց Վինիսիուսին տուգանային հրապարակում, սակայն Մարտինես Մունուերան 11-մետրանոց չնշանակեց, իսկ VAR համակարգի աշխատակից Գոնսալես Ֆուերտեսը չմիջամտեց խաղին»,- ասվում է զեկույցում։
«Ռեալի» կարծիքով՝ «վիճահարույց մրցավարությունը խանգարեց թիմին հաղթանակի հասնել» այս խաղում։