Foto

Հայաստանը ոչ թե այդ աճուրդում գնորդ է, այլ որպես ապրանք է դրված. Արմեն Աշոտյան

Ցավոք սրտի մեր նորագույն պատմության մեջ էնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք: Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը՝ ինչ սպասել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների՝ վերջերս կայացած հանդիպումից, Աշոտյանը արձագանքել է. «Ակնհայտ է, չէ՞, որ պաշտոնական հանդիպումից առաջ ոչ ֆորմալ հանդիպում է եղել։ Էդ գերատեսչությունների ղեկավարները ինչպե՞ս որոշեցին այդ օրը գնալ։ Այսինքն թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ։ Ես առավել մտահոգված եմ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով։ Աշխարհով մեկ հիմա գեոպոլիտիկ աճուրդ է, ռասպրադաժա է և, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե այդ աճուրդում գնորդ է, այլ որպես ապրանք է դրված»:

Աղբյուրը՝ hraparak.am