Foto

Այն, ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ. Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ շատ խորհրդանշական է, որ ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:

«Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողականությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է՝ օգտագործվել-մաշեցվել են»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:

«Այն, ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»,- հավելել է Աբրահամյանը։