Foto

«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել․ ԲԿ-ն պարզաբանում է տարածել

14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

« «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնում են ԲԿ-ից։