Foto

Շարունակում ենք զվարճանալ, քանի դեռ կարող ենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տիկնոջ հետ Փարիզ էր մեկնել Սուրբ Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար, ֆեսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ:

Փորքրիկ երեխաները, դեռահասները համերգի ժամանակ շտապում են սիրելի երգչի և դերասանի հետ լուսանկարվելու՝ հետո դասընկերներին ցույց տալու կամ ֆեսյբուքյան էջում հրապարակելու հաար։ Նման մի  տպարվորությունն է ստեղծվում, երբ ընթերցում ես վարչապետի լուսանկարներին կից գրառումները։

«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց», «Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»- գրել է Փաշինյանը։

Առավոտյան հեծանիվ վարելու, ջազ համերգների մասնակցելու, համերգային տոմսերի վաճառքներին նպաստելու և վերահսկելու, Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբեցման արարողությանը մասնակցելու, տանը կնոջ պատրաստած ուտելիքները նկարահանելու և հրապարակելու  ժամանակ ունի մի երկրի վարչապետ, ում ղեկավարած երկիրն օր օրի ներքաշվում է նոր անհավասար պատերազմի մեջ և բնավ պատրաստ չէ դրան։

Սիրիայում կատարվող իրադարձությունները, ոչ վաղ անցյալում չէին սպառնում Հայաստանին, հիմա դա ուղիղ հարբերական է մեր երկրի հետ։ Իրանն արդեն իսկ հայտնում է, որ Ադրբեջանը զորք է կուտակել Սյունիքի հետ սահմանին։ Էրդողանի աղջիկը սոցցանցերում «ավետում է» Դամասկասի ընկնելու լուրը, փորձագետները նշում են Հայաստանի գլխին նոր պատուհասած վտանգի մասին։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարում է, թե երկու առաջնորդ կա՝ ինքը և Պուտինը։ Սա խոսում է այն մասին, որ տարածաշրջանում մյուսները պետք է ընտրություն կատարեն՝ Ռուսաստա՞ն թե՞ Թուրքիա։ Երկու դեպքում էլ Հայաստանը շահեկան դիրքում հայտնվելու շանս չունի, բայց շարունակում է ԶՎԱՐՃԱՆԱԼ։  

ՀՀ բնակչության մի հատված կա, որ մտածում է, եթե ինքը լրահոսին չի հետևում, չի զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը շրջանցում է իրեն։ Նույնը վարչապետն անում է արտաքին քաղաքական ոլորտում։ Չի զբաղվում, աշխատում է բոլորին ասել, որ ամեն ինչ կանի իրենց ցանկությամբ, ոնց բոլորը՝ այլնպել էլ ինքը և իրադարձությունների ուղիղ կրողն է լինում և ոչ թե մասնակիցը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան