Foto

Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պետք է բուֆերային գոտի դառնա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Վիկտոր Օրբանը հայտարարել է ավստրալացի ձեռնարկատեր և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։

«Միակ խելամիտ քայլը՝ ռազմավարությունը վերանայելն ու Ուկրաինան կրկին բուֆերային գոտի դարձնելու որոշում կայացնելն է։ Եթե մենք դա անենք, կարող ենք բարելավել իրավիճակը, հաստատել գործարար հարաբերություններ Ռուսաստանի հետ և կնքել համաձայնագրեր անվտանգության, առևտրի, էներգետիկայի և այլ հարցերի վերաբերյալ», – ասել է Օրբանը։