Foto

«Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև»․ Կոստանյան

«․․․ Մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Կոստանյանը նշել է՝ իրենք   անկեղծորեն շահագրգռված են  կարգավորել հարաբերությունները։

Նա հայտարարել է նաև, թե հայ ժողովուրդն «ունի եվրոպական ձգտումներ», և Թուրքիան «կարող է  կամուրջ  դառնալ»  ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։

«Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»,- ասել է նա։