• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ժողովրդի մոտ իշխանափոխության պահանջ կա, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրություններին․ Օսկանյան




Վեց տարի է՝ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, վեց տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց դա խոսում է ոչ թե ժողովրդավարության, այլ՝ ժողովրադավարության ի սպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ, ապա Հայաստանում խորհրդարան, ժողովրդավարություն չկա։

«Մի ամբողջ հայրենիք՝ Արցախ ենք տվել Ադրբեջանին՝ մեծ զոհերի գնով, Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, մեր առաջ պահանջներ կան, չենք կարողանում դիմագրավել։ Անորոշ վիճակում ենք»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով՝տնտեսական վիճակը ևս ՀՀ-ում լավ չէ, իշխանությունների չարաշահումը, ժողովրդի մոտ իսկապես շատ մեծ դժգոհություն և պահանջ կա՝ իշխանափոխության։

«Մեր արտաքին պարտքը հասել է մեծ չափերի, ժողովրդի մեջ դժգոհություն եւ իսկապես պահանջ կա իշխանափոխության»»,-ասաց նա:

Օսկանյանը նշեց, որ 2026թ․ հերթական ընտրություններ են, բայց չի բացառվում, որ 2025թ․ արտահերթ ընտրություններ լինի, ընտրությունները սարերի հետևում չէ, բայց ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների։ 

«Նրանք, որոնք տեսանելի են ընդդիմությունից, նրանք, որոնք տեսանելի չեն, բայց իշխանափոխության նպատակ ունեն՝ պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտըահայտում է ժողովրդի մտահոգությունները: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից եւ ներկայացվի ժողովրդին եւ պետք է ընտրվի մի անձ, որի շուրջ պետք է լինի համախմբումը: Եւ վերջապես պետք է այդ տակտիկան մշակել եւ դրանով առաջնորդվել»,-ասաց նա: 

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Բժիշկը պատմել է ամեն օր նուշ ուտելու հետևանքների մասին


    Բաքուն հավակնում է ռուսական Դերբենդին


    Լեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսին


    Լեհաստանի և Բելառուսի սահմանին գտել են երեք շաբաթ առաջ անհետացած հոլանդացի դեռահասին


    Կամավոր հանձնել են


    Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին


    Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի


    Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը (տեսանյութ)


    Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին 13:37 • 08.05.26


    Ռուսաստանը չի նեղանում նրանցից, ովքեր մայիսի 9-ին բացակայել են Մոսկվայից, այդ թվում՝ Հայաստանից

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]