Foto

Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունն է. Բագրատ Սրբազան

Այսօրվա մեր կյանքը երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որն իր հետևանքներով՝ թե ֆիզիկական, թե հոգևոր իմաստով, չի վերանում, շարունակում է խորանալ, որի պատճառն այն արժեքային քայքայումն է, որը տեղի է ունեցել հիմնականում 2020 թվականի պատերազմից հետո, իսկ ամբողջությամբ՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո։ Այս մսին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչի և կառավարիչների հիմնական քաղաքականությունն է, մեր կյանքը խորությամբ և իր բոլոր շերտերով միտված է կազմաքանդելուն, կազմաքանդելուն որպես պետություն, վերացնելու հայրենիք գաղափարը, խոցելու հոգիները, գողանալու այնտեղից վեհության, քաջության, ձգտումների զգացումը, միաժամանակ նաև մեր հանրային լայն կյանքը վերածելու քաոսի, թշնամության, ատելության»,- նշեց սրբազանը։

Բագրատ Սրբազանն ուշադրություն հրավիրեց նաև՝ ստով, թշնամությամբ մարդկանց ահաբեկմամբ փորձում են թույլ չտալ իրենց հանրային դիրքորոշումը ներկայացնել։