Foto

Ամբակում Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ամբակում Գրիգորյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ