Foto

Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Իրավապահները մտել են «Հանուն փոփոխության կոալիցիա», «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությունների և «Դաիթով» կազմակերպության գրասենյակներ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Տեղի են ունեցել ձերբակալություններ։ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
 
Ձերբակալվածների թվում է վրացի ընդդիմադիր գործիչ Նիկա Գվարամիան։