Թբիլիսիում հատուկջոկատայինները սկսել են ցուցարարներին հետ մղել Վրաստանի խորհրդարանի պատուհանների մոտից, վերջիններս պատասխանում են ճայթրուկների նետմամբ եւ հրավառության համազարկերով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հատուկջոկատայինների աշխատակիցները շարվել են շենքի արտաքին պատի մոտ՝ վահաններով ծածկվելով և ջրցան մեքենաներ են օգտագործում ցուցարարներին հետ մղելու համար:
Վրաստանում ընդդիմության բողոքի հերթական ակցիաներն սկսվել են հինգշաբթի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ մինչեւ 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը կասեցնելու որոշման մասին:









