Foto

Ալֆորվիլի քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում Արցախի Հանրապետության պետական դրոշին․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ։

Այցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել եմ այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։

Հաճելի էր նկատելը, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին։