Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը:
Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրներին, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը։ Հեղինակ է շուրջ 185 գիտական հոդվածների և աշխատությունների, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ:
Սուրեն Մխիթարյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-20:00, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00՝ նույն վայրից: