Վրաստանի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում հաստատել է նախագահի ընտրության օրը։ Հարցը խորհրդարանին էր ներկայացրել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին։ Այս առաջարկին կողմ է քվեարկել գրանցված 85 պատգամավորից 80-ը։ Ոչ ոք դեմ չի եղել։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
«Նախագահի ընտրության նոր կանոնի համաձայն, որը սահմանվում է սահմանադրությամբ, նախագահն այլևս չի ընտրվի ուղղակիորեն, այսինքն՝ համընդհանուր ընտրություններով, և խորհրդարանն իրավասու է ընտրելու նախագահին», - նշված է հրապարակման մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։