Երեկ ԱԺ Քաղաքացիական
պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ չի պատրաստվում
վայր դնել պատգամավորական մանդատը:
Նկատենք, որ օրերս Հանրային հեռուստաըկերությանը տված հարցազրույցում, խոսելով աղմկահարույց պաշտոնանկությունների
մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Աղազարյանի ևս խնդրել է մանդատը վայր
դնել:
Ստացվում է, որ վարչապետը
նամակագրությամբ կարողանում է աշխատանքից ազատել այնպիսի պաշտոնյաների, ինչպիսին ՆԳ
նախարարն է, Քննչական կոմիտեի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՊԵԿ
նախագահը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, բայց մի պատգամավոր կա որին չի կարողանում:
Հովիկ Աղազարյանն այն պատգամավոր է, որ երբեք աչքի չի ընկել իր խելացի մտածելակերպով
և պատգամավորին վայել պահելաձևով: Ժողովրդական առածն ասում է՝ գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛
եղիր: ՔՊ-ն ոչ պարկեշտ կադրերով ԱԺ-ն լցնելուց առաջ պիտի հաշվի առներ սա:
Իհարկե տրամաբանական
է, որ պատգամավորը մանդատը ստացել է ընտրության արդյունքում և, հետևաբար, պետք է աշխատի մինչ ժամկետի ավարտը:
Սակայն տարիներ առաջ վարչապետը հայտարարում էր, որ չկա մեկը, որ իր «հա»-ին «չէ» կասի:
Փաստորեն կա և դա իր իսկ կողմց ԱԺ բերած աձն է, ումից վտագ սպասել չէր կարելի:
Ստացվում է Աղազարյանը
հրահրում է ՔԿ նախագահին, Աժ-ում միջադեպ է սկսում, Քյարամյանը հայտարարում է, որ նրա
տղայի գործով զանգում են իրեն, միջադեպին միջամտում են այլ պատգամավորներ և արդյունքում
հրաժարական են տալիս ՔԿ նախագահը, միջամտած պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, իսկ գլխավոր
պատասխանատուն շարունակում է վայելել պատգամավորական փափուկ աթոռը: Իրավիճակը հավանբար
ծանոթ է նաև ՀՀ վարչապետին, երբ 44 օրյա պատերազմից
հետո պատժվեցին բոլոր պաշտոնյաները, պաշտպանության մի քանի նախարար փոխվեց, բայց գլխավոր
պատասխանատուն՝ ինքը …