Խստորեն դատապարտում ենք Իրանի կողմից հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան։ Ունենք այս հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք, հայտարարել են ԱՄԷ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պայթյունի ձայներ։ Ըստ ԱՄԷ-ի՝ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։
Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։
Տագնապի ազդանշաններ են հնչել նաև Դուբայում և Աբու Դաբիում, հաղորդում է Tasnim-ը
Միևնույն ժամանակ Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին հայտնել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։









