Foto

Շախմատի ԱԱ. գործող չեմպիոն Դին Լիրենն առաջին խաղափուլում հաղթանակ է տարել

2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 1-ին խաղափուլում աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը սև խաղաքարերով հաղթեց Գուկեշ Դոմարաջուին:

Սա Դինի առաջին հաղթանակն է դասական շախմատում այս տարվա հունվարի 27-ից ի վեր:

Հետաքրքիր է նաև այն, որ վերջին անգամ աշխարհի առաջնության առաջին խաղը հաղթանակով է ավարտվել 2010 թվականին: Այդ խաղում Վիշի Անանդը պարտվել է Վեսելին Տոպալովին, բայց, այնուամենայնիվ, դարձել է չեմպիոն։

2-րդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:

Աղբյուր  ArmSport.am