Foto

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել С-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել С-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար, և փոխարինել դրանք իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին պնդում է հունական enikos.gr պորտալը:

Ըստ աղբյուրի, Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված իր զինանոցից հանել ռուսական սպառազինության համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։


«Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջանցիկ փուլում է»,-գրում է պորտալը:


Ինչպես նշում է հրատարակությունը, «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։


Աղբյուրը` hraparak.am