Foto

Դատարանն արդարացրել է Սրբազան պայքարի կալանավորված ևս երկու աջակիցների

Դատարանն արդարացրել է Սրբազան պայքարի    կալանավորված ևս երկու աջակիցների։ Այդ մասին հայտնել  է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46 ֊ 236֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանը, այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

Հիշեցնեմ` Վահիկ Ավագյանի և Պերճ Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները։

Հ.Գ. - Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»,- գրել է փաստաբանը։