«Սոյուզ-2.1» հրթիռը Ռուսաստանի «Բայկոնուր» կայանից «Պրոգրես ՄՍ-29» բեռնատար տիեզերանավով այսօր ուղևորվել է տիեզերք: Նրա թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան կտևի երկու օր:
Տիեզերանավի մեջ բեռնված են 1155 կգ չոր բեռներ անձնակազմի և կայանի համակարգերի համար, 869 կգ վառելիք՝ լիցքավորման համար, 420 կգ խմելու ջուր և 43 կգ ազոտ՝ տիեզերակայանի մթնոլորտը համալրելու համար:
Հրթիռը «Պրոգրես»-ի անձնակազմին նաև ծանրոցներ և Ամանորի նվերներ է տանում: