Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:
Հովիկ Աղազարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:
ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն՝ Հովիկ Աղազարյանի որդու հարցով: