Foto

Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ

Հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով առաջանում է hակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են , որ արդյունքում` մանրէները, սկները, վիրուսները ձեռք են բերում կայունություն իրենց վերացնելուն կոչված դեղերի նկատմամբ, վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար, ինչն առողջությանը սպառնացող գլոբալ վտանգ է:  

«Մի՛ ընդունեք հակամանրէային դեղեր` առանց բժշկի նշանակման,

Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին:

Հակամանրէային  դեղերի արդյունավետությունը պահպանելը բոլորիս պատասխանատվությունն է», - նշված է հաղորդագրությունում։