Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Reuters-ի հրապարակումը ուկրաինական խնդրի շուրջ Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր քննարկումների մասին։
«ՌԴ նախագահն իսկապես բազմիցս, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը։