Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է աղմակահարույց
պաշտոնանկությունների շարքը: Վարկածները տարբեր են՝ էմոցիոնալ ինչ-որ իրավիճակում
պարզապես որոշել և ինչ-որ մարդկանց աշխատանքից ազատելուց մինչև արտահերթ ընտրությունների
նախապատրաստում: Իսկ բուն էությունն ու ձևն այլ բովանդակության մասին են խոսում: Իրականում
միաժամանակ պաշտոնից ազատել այնպիսի ուժային կառույցների ղեկավարներին, ինչպիսին են
Քննչական կոմիտեի նախագահը, Ներքին գործերի
նախարարը, ՊԵԿ նախագահը, ԲԴԽ նախագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, առնվազն
խոսում է երկրում բոլոր կառույցների նկատմամբ տոտալ
վերահսկողության՝ բռնապետության մասին:
Ստացվում է, որ երկրում այն աստիճան բռնապետական
համակարգ է գործում, որ առանց վարանելու, ինչ-որ հաղորդագրությամբ, կարելի է ազատել այդչափ
կարևոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների և նրանք դա անեն լուռ և առանց աղմուկի, երբեմն էլ՝ շնորհակալությամբ: Սա
խոսում է այն մասին, որ երկրում անձիշխանություն է, և բնավ կարևոր չէ, թե այս կամ այն պաշտոնն
ով է զբաղեցնում: Այսուհետ բոլոր նրանք, ովքեր
պաշտոն կստանան, արդեն այս կամ այն համակարգի լավ կամ անխափան աշխատանքի
մասին չի լինելու իրենց աշխատանքը, այլ՝ ղեկավարի ասածը հստակ կատարելը: Իսկ բոլոր
ոլորտները մեկ անձի կառավարման, առնաց ինքնուրույնության թողնելն, իսկապես լուրջ ճգնաժամի
է բերելու, որը պայթելու է՝ հավանաբար արտաքին ազդեցության տակ: Պետք է ընդունել, որ
իշխանությունը, ի դմես վարչապետի, հստակ հրահանգներ է ստանում օտար և թշնամի պետությունների
կողմից, որոնց էլ այս քայլով ցույց տվեց, որ երկրում չկա «տենց մեկը», ով իր ասածին կարող
է ոչ ասել:
Հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոններում այսօր արդեն արագ նշանակումեր են արվում՝ կարելի է պնդել, որ պաշտոնանկությունները պլանավորված էին ավելի վաղ: Ինչո՞ւ. այս իշխանությունը մեկ ամիս արդարադատության նախարար չէր գտնում, շուրջ մեկ տարուց ավելի է թափուր են ՊՆ կարևորագույն պաշտոններ և այլն: Երբ կադրային լուրջ խնդիրներ ունեցող իշխանությունը երկու օրում արդեն նշանկումներ է անում, նշանակում է, որ վարչապետն այս անգամ նախապես է որոշում ընդունել: Իսկ թե ո՞ւմ է ինչ էր ապացուցո՞ւմ՝ ժամանակը ցույց կտա: