Foto

Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ford» ավտոքարշակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Toyota»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ասատրյանը, իսկ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում: