Foto

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության, այս մասին ահազանգում են «Քոչար» մշակութային հիմնադրամից։

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը վաղը փաստեր են ներկայացնելու։

Նշվում է, որ այս մասին ահազանգել են նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ», - ասվում է հաղորդագրությունում։