Foto

Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում կորցրել են   32 930 զինծառայող, հայտնել է ՌԴ ՊՆ։

Նշվում է, որ ոչնչացվել է 213 տանկ, 136 հետևակի մարտական ​​մեքենա, 115 զրահափոխադրիչ, 40 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության 11 HIMARS և 6 MLRS, 13 զենիթահրթիռային կայան, 65 ՌԷՊ կայան, այլ զենք ու զինտեխնիկա։