Foto

Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

«Ադրբեջանի բանակը շատ հեռու է այնպիսինը լինելուց, ինչպիսին որ ներկայացվում է, բայց այնպես էլ չէ, որ 1993-1994 թվականների բանակն է. բնականաբար, որոշակի համալրվածություն, փոփոխություններ կան»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Ես վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, դառնալու է նույն 94 թվականի բանակը։ Չի կարելի Ադրբեջանի բանակին կամ որևէ բանակի գերագնահատել. չկա այդպիսի բանակ, որ հանդիպի նորմալ դիմադրության և ճեղքեր չունենա։ Սարդարապատի հերոսամարտը՝ վառ օրինակ․ մենք ոչինչ չունեինք, ընդամենը կազմակերպվեցինք, դիմադրեցինք թուրքական բանակին, ստեղծեցինք Առաջին Հանրապետությունը»,- նշել է Հակոբյանը»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում