• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը նախնական որոշում է ունեցել՝ դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Փաշինյանը թիմին փոխանցել է իրավաբանների կարծիքը` քանի դեռ Գյումրիում օրենսդրական կազուսը չի շտկվել, ընտրություններ հնարավոր չէ նշանակել։ Բանն այն է, որ համայնքապետը կամ ԺՊ-ն է ընտրատեղամասային հանձնաժողովներին լիազորում ընտրական գործընթաց սկսել, ԿԸՀ-ն օրենքով չունի նման լիազորություն:

Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։

Հարցն այն է, որ հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել, իրենց ԺՊ-ին նշանակել, որ «մի քանի լավ բան անի», որպեսզի գյումրեցիները հետո նրան քվե տան: Որպես համայնքապետի ԺՊ՝ դիտարկել են Գյումրու ՔՊ ղեկավար Կարեն Սարուխանյանին, սակայն մեզ ասացին, որ ՔՊ-ի ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի այլ՝ ավելի հեղինակավոր անձ, քանի որ հասկանում են, որ գյումրեցիները կարող են չներել, որ քաղցկեղով հիվանդ մարդուն` Սամվել Բալասանյանին, ծնկի բերեցին քրեական գործերով։

Չնայած Բալասանյանից էլ դժգոհ էին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց: Ի դեպ, երեկ քաղաքը մաքրողները մի քանի ժամանոց գործադուլ արեցին, սակայն նրանց համոզել էին դադարեցնել` խոստանալով 2 օրում վճարել աշխատավարձերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ․ մանրամասներ


    Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Հունաստան


    ՀԱՊԿ-ում դասընթացներ են․ կքննարկվեն քաղաքական և ռազմական համագործակցության հարցերը


    «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ


    Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի հերթական նիստն է լինելու, իշխանությունը վախենում է նրա ծրագրերից


    Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում


    Հայաստանը մասնակցում է Big Cat Conservation գլոբալ նախաձեռնությանը


    «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան


    Այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն


    Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]