Foto

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման սպառնալիքը ռուսական սառեցված ակտիվների առգրավման եւ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում պահպանվում է, «Ինտերֆաքսի» հարցազրույցում հայտնել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ես ասացի, որ մենք երբեք ինքներս թեժացնող քայլերի չենք գնա, բայց ես հնարավոր եմ համարում այդ գործողությունը, եթե մեր վրա «ճնշում բանեցնելու» փորձ ձեռնարկելով՝ Արեւմուտքը, ինչպես ասում են, մի կողմ թողնի վերջին պատշաճությունները եւ վա-բանկ գնա։ Բայց դա չի նշանակում այդ որոշման ընդունման ավտոմատիզմ։ Խզման գործը կարող է դիտարկվել՝ առանց կանխորոշման, թե ինչով կավարտվի այդ դիտարկումն այդ իրավիճակում։ Ահա թե ինչ եմ ասել ես»,- հիշեցրել է Ռյաբկովը։

Պատասխանելով հարցին, թե պահպանվում է արդյոք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման սպառնալիքը ներկայում, Ռյաբկովն ասել է. «Անշուշտ։ Եթե նա նման մի ինչ-որ բանի գնա այդ ոլորտում»։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ նման քայլը Մոսկվան «կարող է դիտարկել որպես տարբերակ»՝ ի պատասխան ռուսական ակտիվների առգրավման։

Պատասխանելով այն հարցին, թե էլի ինչ քայլեր կարող են հանգեցնել դրան, նա ասել է. «Դրամատիկ եւ հաջորդող թեժացնող գործողությունները, որոնք կտանեն իրավիճակի բարդացման մարտական բախման գծում։ Դրանով իսկ կան մի շարք սյուժեներ, որոնք արեւմտյան խումբը շարունակում է քննարկել։ Արեւմտյան այդ խմբի ներսում ինչ-որ մեկը դա անում է զմայլանքով, ոմանք՝ որոշակի դողով, հասկանալով, թե ինչով կարող է  ավարտվել այդ ամենն իրենց իսկ համար։ Բայց այդ քննարկումներն ընթանում են»։