ԵՄ ղեկավարները Բուդապեշտի գագաթնաժողովում երկու տարով երկարաձգել են Ուկրաինայի համար զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը և դրան հատկացրել 409 միլիոն եվրոյի չափով բյուջե։ Այդ մասին ասված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եվրոպական խորհուրդը հաստատել է Ուկրաինային Եվրամիության ռազմական աջակցության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու որոշումը և դրան հատկացրել է 409 միլիոն եվրոյի բյուջե», - նշված է հայտարարության մեջ:
Նշում է, որ ԵՄ ռազմական օգնության առաքելությունը կհամագործակցի ՆԱՏՕ-ի, մասնավորապես, Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության և վերապատրաստման նախաձեռնության հետ, և վերջինիս հետ կփոխանակի տեղեկատվություն «թափանցիկ, փոխադարձ և ներառական կերպով»։