Foto

Ինչը չի կարելի անել ԱԺ-ում՝ օրենսդրան նախաձեռնություն և փոխլրացնող առաջարկներ

Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել օրենքների մի փաթեթ, որով սահմանվում են քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին և նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգեր։

Գործող օրենսդրությամբ` հիշյալ մարմինների ղեկավարներին և նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բաց է եղել` կարգավորված չէ օրենքով։ Նշված խնդրի լուծման նպատակով` նախագծերով նախատեսվում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ։

Առաջարկվում է նաև․ քննչական մարմինների ղեկավարների և տեղակալների դեպքում՝ վարույթը հարուցելու դիմելու դեպքերն ավելացնել հետեւյալ կետով՝ «նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա»։ Նույն սկզբունքով՝ «վարույթի արդյունքում ընդունած եզրակացության դեպքում ոչ թե Հանձնաժողովը պետք է պատիժ սահմանի, այլ դրանք ներկայացվեն համապատասխանաբար կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին»:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել ինչպես քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների մասին օրենքներում, այնպես էլ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, քանի որ այս հանձնաժողովն է հետեւում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների պահպանմանը։ Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի՝ այդ հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները՝ որոշ բացառություններով (բացառությամբ պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների): Կառավարությունն առաջարկում է բացառությունների ցանկից հանել քննչական մարմինների ղեկավարներին և նրանց տեղակալներին։

Գուցե օրենքում նման կարգավորումներ չեն եղել, քանի որ տվյալ պաշտոնները զբաղեցնողները տիրապետե՞լ են խոսքի տարական էթիկային։

Նման օրենսդրական նախաձեռնության կարիքն առաջացավ ԱԺ-ում պատգամավորի և ՔԿ նախագահի միջև վեճից հետո, որտեղ հնչեցին փողոցային մտածողությանը հարիր արտահայտություններ։ Նախագծի հիմնավորումը հստակ նշում է, որ եթե ՔԿ նախագահի վարքագծի մասով օրենքով սահմանված նախադեպ լիներ, ապա Քյարմյանը կպատժվեր։ Իսկ ինչո՞ւ պետք է օրենքը սահմաներ, որ ՔԿ նախագահը կամ ԱԺ պագամավորը պետք է իրար չվիրավերն, առնվազն պաշտոնին անհարիր արտահայտություններ չանեն և այլն։ Դա սովորական քաղաքակիթ վարվեցողության մաս է և առնվազն, ցավալի է, որ ՀՀ կառավարությունը նման նախագիծ բերելու անհրաժեշտութուն  պիտի տեսնի և ՀՀ ԱԺ-ն այն քննարկի։ Ինչին ԱԺ պետք է հավանություն տա՝ որ օրենքով արգելե՞ն իրար ԱԺ-ում «արա» անվանել և, եթե անվանեն, ապա պատասխանատվության ենթարկվեն։ Սա արդեն անընդունելի է։ Այս ամենի փոխարեն թիմ ընտրելուց առաջ պետք է հասկանալ, թե ո՞ւմ է վստահվում այս կամ այն պաշտոնը։ ԱԺ նախագահն էլ լրագրողին ԱԺ միջանցքում «համբալ» է անվանում, մեկ այլ պատգամավոր էլ, ում հետ սերտ կապված լրատվականի լրագրողն անցնում է զրպարտություն տարածելու և պատիվ ու արժանապատվությունն արատավորող նյութեր գրելու և հրապարկելու վարույթով, մյուս լարգրողներին մարմնավաճառների հետ է համեմատում։  ԱԺ նախագահը թքում է քաղաքացիներ վրա, վարչապետը հայտարարում է․ «Մատ էլ թափ կտամ, պետք լինի ուրիշ բան էլ բան էլ թափ կտամ», մի պատգամավորը ոտքով հարվածում է մյուս պատգամավորին և այլն։ Եթե արդեն օրեսդրական փափթեթը կազմվում է՝ հաշվի առնելով ՔԿ նախագահի ու պատգամավորի վարքը, ապա  պետք է լրացնել փաթեթը՝ ներառելով մյուս նախադեպերը։

Օրինակ՝ - Բարևել՝ իրար տեսնելիս

-   Երբ լրագրողը բարևում է և հարց է տալիս՝ անկախ նրանից հարցին ցանկանում եք պատասխանել, թե ոչ, բարևել, միևնույն է, պետք է։

-     Հեռանալիս, հրաժեշտ տալիս՝ ասել ցտեսություն կամ հաջողություն

-   Չվիրավորել որևէ մեկին, եթե նա ինչ-որ բան է ասել, որը ճիշտ չէ, ապա դրա մասին ասել առանց «քացով» հարվածելու։

-          Չվիրավորել որևէ մեկի ծնողներին, եթե նույնիսկ նա հարց է տվել, որին պատասխանելն անհարմար է

-          Չթքել որևէ մեկի վրա

-          Ազգայի ժողովի ամբիոնից մատ և ուրիշ բան թափ չտալ

Եվ այսպես կարելի է քաղաքավարության բոլոր կանոնները ներառել օրենքում և պատիժներ սահմանել։ Օրինակ «արա» ասելու համար կարելի է տուգանել  նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով, թքելու համար՝ 1 000․ 000 դրամ։ Ռոբերտ Քոչարյանի գրքի հետ նկարվելու համար աաշխատանքից ազատել ամբողջ թիմով, կրկնվելու դեպքում՝ ցմահ ազատազրկում և այլ։

 

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան