ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը վաղաժամ քվեարկել է նոյեմբերի 5-ին կայանալիք երկրի համընդհանուր ընտրություններում։
«Ես հենց նոր լրացրեցի իմ քվեաթերթիկը փոստով քվեարկելու համար», - Միչիգանում լրագրողներին ասել է փոխնախագահը: Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան հեռուստատեսային լրատվական ընկերությունները։
«Իմ քվեաթերթիկը Կալիֆոռնիայի ճանապարհին է: Ես վստահում եմ համակարգին, որը քվեաթերթիկը կհասցնի այնտեղ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ նա կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել պատանդներին։









