Հայաստանյան
արմատական ընդդիմության շարքերում ամեն ինչ հանդարտ չէ։ Վաղուց արդեն ակնհայտ է,
որ «Սրբազան պայքարի» շարքերում լուրջ դժգոհություններ կան, իսկ գործող իշխանությունների
դեմ պայքարի ձախողումը հակասություններ է առաջացրել։ Այդ պայմաններում շարժման
առաջնորդի՝ արտերկիր մեկնելու տեղեկությունը կարող է նոր ցնցումներ առաջացնել
ընդդիմության մեջ։
Իսկ
Բագրատ Սրբազանի երկօրյա բացակայությունը՝ բուժման նպատակներով, ուշագրավ շերտեր է
պարունակում։ Իրականում դրա դրդապատճառն այն է, որ նրա շուրջ տարբեր շրջանակներ՝
ընդդիմադիր շրջանակներից սկսած մինչև իշխանություններ, համարում են, որ Տավուշի
թեմի նախկին առաջնորդն առիթ է ման գալիս հեռանալու ընդդիմադիր շարժումից, իր
վրայից գցել պատասխանատվությունը։
Այժմ,
երբ «Սրբազան պայքարը» հայտարարել է, որ ընդդիմադիր շարժման առաջնորդը մեկնում է
արտերկիր առողջական նպատակներով, արդեն խոսակցություններ են գնում, թե նա փորձելու
է չվերդառնալ, հեռանալ շարժման ղեկավարի իր դիրքերից, իսկ առողջությունը զուտ
պատրվակ է համարում։ Դրանով է պայմանավորված, որ Բագրատ Սրբազանը ծավալուն
հարցազրույց էր տվել, որտեղ կրկին պնդել էր շարժման թեզերը, հավաստիացրել, որ
պայքարը շարունակելու են։









