«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի՝
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»,- այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման
ժամանակ հատարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հրաշալի է պետությանը, դրա ծախսերին,
մաքրությանը և այլն վերեբերել, սեփական տան ու ընտանիքի նման։ Իրապես, եթե այդպես վարվեն
բոլորը, ապա բազում խնդիրներ ինքնստիքյան կլուծվեն։ Ցավոք բոլոր ազգերում էլ լինում
եմ լավ և վատ ընտանիքներ։ Ինչպես ընտանիքն, այլնպես էլ պետությունն ունենում է լավ
և վատ ղեկավար, որտեղից էլ ծագում են մյուս խնդիրները։ Ընտանիքի ամրությունը, կայունությունը
տան տղամարդն է, ով պատասխանատու է տան յուրաքանչյուր անդամի բարեկաեցության համար։
Որքան կայուն է ընտանիքի ղեկավարի դերը, այնքան էլ կայուն է նրա ղեկավարած ընտանիքը։
Հարևանները պարզապես չեն համարձակվում քննարկել այդ ընտանիքը, չեն իմանում ներսում
առկա խնդիրների մասին։ Ֆինասական հարցերն էլ հմուտ ղեկավարը կազմակերպում է այնպես,
որ տան մյուս անդամները նույնիսկ տեղյակ չեն լինում այդ առկա խնդիրներից։ Եվ ամենակարևորը
բյուջեն բաշխվում է համաչափ և եթե որևէ մեկն ունի ինչ-որ խնդիրներ, ապա այն տվյալ պահին
աջակցությունն ուղղվում է դեպի նա։ Եթե երկրի ղեկավարը կարծում է, որ բյուջեն բոլորինն
է, ապա պետք է բոլորը կարողնան հավասարապես օգտվել դրանից։ Օրինակ ինչո՞ւ վարչապետի
դուստրն ինքնաթիռում ազատ տեղ լինելու դեպքում մեկնի այլ երկիր, իսկ մյուս երեխաները
չկարողանան օգտվել։ Ինչո՞ւ վարչապետի կնոջ և ընտանիքի սնունդից կամ հագուստից չունեն
հազարավոր ընտանիքներ։ Ինչու է, որ ՀՀ-ում աղքատությունն օր օրի աճում է, բայց պարգևավճարները
դեռ մի բան էլ ավելանում են, իշխանությանը սպասարկելու համար նոր և թանկարժեք մեքենաներ
են գնում, ուղղակի այս կամ երկրում հեծանիվ վարելու համար անհարկի գնումներ են անում։
Չ՞է որ ընտանիքներում բյուջեն նման ձև չի բաշխվում՝ երեխաներից մեկին առանց հագուստ
ու կոշիկ չեն թողնում, իսկ մյուսին ամենթանկարժեքն ու բրենդայինը գնում։ էլի նույն
հիմնահարցն է՝ ընտանիքները նույնպես լինում են լավը կամ վատը՝ կախված նրանից թե ով
է ղեկավարում, նույնն էլ պետության դեպքում՝ երբ ամեն ինչ կարգին լիներ՝ կլիներ նաև
սոցիալական արդարություն և բյուջեն էլ կբաշխվեր համաչափ։









