Foto

Սասուն Միքայելյանն այս խայտառակ հայտարարությամբ փորձում էր արդարացնել «սահմանազատման» անվան տակ տեղի ունեցողը. Արտակ Զաքարյան

Մինչեւ Բաքվում Ալիեւը Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզայի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկում, Երեւանում ՔՊ-ականները շարունակում են պարտվողականություն քարոզել։

Երկրապահների նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, որը 2018 թվականին «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» անվան տակ տեղի ունեցած իշխանազավթումն Արցախյան պատերազմում հաղթանակից կարեւոր է համարում, նախօրեին բաց տեքստով հրապարակավ հայտարարեց, թե Հայաստանն այսօր Ադրբեջանի դեմ կռվելու «ոչ մի հնարավորություն չունի»։

Սասուն Միքայելյանն այս խայտառակ հայտարարությամբ փորձում էր արդարացնել «սահմանազատման» անվան տակ տեղի ունեցողը ու կրկին պտտել «նախկինների թալանի» հին ու վաղուց հոգնեցրած սկավառակը։ «Կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի Ադրբեջանը ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»,- հայտարարել է նա։ 

«Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել են 50 հազար տոննա զենք ու զինամթերք, չհաշված «Իսկանդեր»-ը, որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրյա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում»,- ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միքայելյանին հիշեցնում է այս փաստը, Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հակահարվածն ու պատերազմից հետո ՌԴ ներքին գործարանային գներով սպառազինության ձեռքբերման համար 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ ռուսական վարկը։  

Նախկինների թողած սպառազինության ժառանգության թեման ՔՊ-ական իշխանությունները մեկ անգամ չէ, որ շահարկել են՝ փորձելով 44-օրյա պատերազմի պարտությունը նաեւ դրանով փաթեթավորել, ու մեկ անգամ չէ, որ այս մանիպուլյացիայի պատասխանը հրապարակավ ստացել են՝ պատերազմից առաջ Փաշինյանը փոխել է ՀՀ ԶՈՒ-ների սպառազինությունների պլանը, որով շուրջ 2500 ԱԹՍ պետք է գնվեր, որի կեսը զինված ուժերը պետք է ընդունեին մինչեւ 2020-ը։ 

 «Նախկինում ոչ միայն ունեցել ենք Ադրբեջանի դեմ պատերազմելու բոլոր հնարավորությունները, այլեւ իրականացրել ենք, եւ դրա ապացույցը եղել է ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմը, այլեւ այն, որ բանակցային գործընթացում Հայաստանը հստակ պաշտպանել է իր դիրքորոշումը, եւ Ադրբեջանը որեւէ կերպ չի կարողացել ռազմական ճանապարհին անցնել։ Մենք միշտ ասել ենք՝ պատրաստ ենք ե՛ւ բանակցելու, ե՛ւ կրակելու։ Ինչ վերաբերում է այս իշխանությանը, ցավոք, ի սկզբանե պարզ էր՝ նրանք եկել են Արցախը հանձնելու եւ հայ ժողովրդի ձեռքբերումները չեզոքացնելու։ Այդ մասին է վկայում նույն Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որն Արցախյան պատերազմում հաղթանակը ստորադասեց իրենց խուլիգանական հեղափոխությանը»,- «Հրապարակ»-ին ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ԵԿՄ նախագահի հայտարարությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում