Գիտնականներն ստեղծել են մոլեկուլ, որը կարող է ճառագայթումը հասցնել հենց ուռուցքին՝ վնաս չպատճառելով հյուսվածքների առողջությանը։ Աշխատանքը ներկայացվել է Քաղցկեղի ուսումնասիրման եւ բուժման եվրոպական կազմակերպության (EORTC) սիմպոզիումում։
Աշխատանքի հեղինակներն ստացել են «AKY-1189» սպիտակուցը՝ առաջին մոլեկուլը ռադիոակտիվ ակտինիում-225-ը ուռուցքին հասցնելու համար։ Սպիտակուցը կապվում է այլ սպիտակուցի՝ նեկտոն-4-ի հետ։ Այն առկա է քաղցկեղի բջիջների մակերեսին քաղցկեղի տարբեր տեսակներով տառապող պացիենտների 90 տոկոսի մոտ, ներառյալ միզապարկի, կաթնագեղձի, թոքի, գլխի եւ պարանոցի, արգանդի վզիկի եւ աղիների քաղցկեղները։ Քանի որ նեկտոն-4-ը պարունակվում է միայն քաղցկեղի բջիջներում, ճառագայթումը գրեթ չի վնասում առողջ հյուսվածքները։
«AKY-1189» սպիտակուցը թեստավորել են քաղցկեղի տարբեր տեսակներ ունեցող 20 պացիենտների վրա։ Նրանց մոտ նկատվել են կողմնակի ազդեցություններ, իսկ թքագեղձերում չի հայտնաբերվել ակտինիում-225։ Սա նշանակում է, որ ճառագայթումը չի տարածվել ողջ մարմնում։ Նաեւ ցույց է տրվել, որ ճառագայթումը կուտակվել է ուռուցքում։ Այս նախնական հետազոտությունն ապացուցել է «AKY-1189»-ի անվտանգությունն ու օգտագործման հնարավորությունը։ Այժմ գիտնականները նախատեսում են գնահատել դրա արդյունավետությունը։