Foto

Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հերթական զիջումներին. տեսանյութ

Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հերթական զիջումներին, «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի քննարկմանը։ Այսօր  այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում այնպիսի գործընթաց, ինչպես հիմա անում են ՀՀ կառավարիչները, հիմնավոր կասկած կա՝ սույն գործողությունները միտված են հերթական զիջումներին, ուստի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի քննարկմանը և քվեարկությանը, դիրքորոշման ավելի ծավալուն ներկայցումը կլինի այսօր ՀՀԿ ԳՄ-ի տարածած հայտարարությունում», - նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։