Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։
Արցախյան շարժումը շարունակվում է, քանի դեռ կա Արցախի ժողովուրդը և նրա ձգտումը՝ վերադառնալու հայրենիք և իրացնելու իր հավաքական իրավունքները:
Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, որը հայ ազգի ժամանակակից ինքնության հենասյուներից մեկն է»։









