Գիտե՞ք, Քյարամյանը նեղվածության պահին բացահայտեց այդ իշխանական հովանավորչության դեպքը, ասել է, թե՝ այդ ատելի կոռուպցիան, որը մենք վաղուց գիտեինք էլ, ասում էինք էլ։ ՔՊ-ական իշխանության անդամները կոռուպցիոն հազար թելերով իրար հետ կապված են, կապված են բազմաթիվ զանգերով։ Օրինակ՝ որ Սասուն Միքայելյանի տղեն հեղափոխությունից հետո ընտրվեց քաղաքապետ, աղջիկն էլ մտավ մարզպետարան, զանգի արդյունքում չէ՞ր։ Էն որ Աննա Հակոբյանի՝ երևի 18 տարեկանից բարձր բոլոր ազգականները տարբեր տրամաչափի
պաշտոնյա են, զանգերի արդյունքում չէ՞։ Էն որ Անդրեասյան Կարենը նշնակվում է նախարար, ընկերոջը տանում է փոխնախարար, օրինակ, զանգում կամ տեսնում է, խնդրում, չէ՞, մեզ հայտնի մեկից։ Անդրեասյանից առաջ որ էդ պաշտոնում Բադասյանն էր, նա էլ իր քավորին էր խորհրդական տարել, առանց զանգի, կամ դաբռոի չէր, չէ՞։ Էն որ ՔՊ-ական պատգամավորների կանայք, քույր-եղբայրները, ամուսիններն աշխատում են ԱԺ-ում, կառավարությունում, օգնական են, խորհրդական են և այլն և այլն են, զանգի ու խնդրելու արդյունք է, չէ՞։ Էն որ Նիկոլի սանիկը Հոկտեմբերյանի քաղաքապետ նշնակվեց․․․ Ժողովուրդ ջան, կարող եմ ժամերով ցանկ թվարկել, թե որ ՔՊ-ականի բարեկամը, ընտանիքի անդամը, ծանոթն ու ընկերը որտեղ է նշանակվել աշխատանքի։ Բա դա հենց կոռուպցիոն դրսևորումներն են։ Եթե Հովիկ Աղազարյանը, օրինակի համար, կարող է զանգել ՊԵԿ նախագահին ու խնդրել, որ իր տղուն նշանակի Զվարթնոցի տամոժնյայում աշխատանքի, զանգել Երևանի քաղաքապետին ու խնդրել, որ մյուս տղային նշանակի փոխթաղապետ, ԱԺ նախագահին էլ խնդրի, որ իր կնոջն էլ ԱԺ-ում մի աշխատանք տա, ինչի՞ չի կարող ՔԿ նախագահին էլ խնդրել իր տղերքի կալանքի տակ գտնվող ավտոմքեքենաները հանել։ Ժողովուրդ ջան, ազգային ժողովի, կառավարության, նախարարությունների, առընթեր մարմինների, ՊՈԱԿ-ների, համայնքների, դպրոցների, բոլոր-բոլոր պետական հիմնարկների աշխատակազմերը, պաշտոնները, ՔՊ-ականների հորքուրի գանձերն են, ՔՊ կլանային համակարգ է ամենուր։ Քյարամյանը խոսեց ընդամենը մի դեպքից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը խոսեց մեկ այլ դեպքից ու այլևս չընտրվեց։ Բայց դրանք հազարավոր են, չէ՞։ Բա ո՞նց եղավ, որ սրա տղեն դատավոր է, նրա տղեն դեպուտատ է, նրա տղեն փոխնաարար է, ՊՈԱԿ-ներում իրենք են, տենդերներում իրենք են․ այ էսպես բոլորին հերթով դիմել են ու էսօր էդ մունաթները, արհամարհանքը որ կա, դա հա՛մ տեղին է, հա՛մ երկուստեք է։