Foto

Խաղ պարտվելու համար հեռացում, իսկ պատերազմ պարտվելու համար ոչի՞նչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի հավաքականը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ազգերի լիգայի խաղարկության C խմբային փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու զրկվեց խմբում հաղթելու բոլոր հնարավորություններից։

Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարի 14-ից։ Մինչ այդ` 2021 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նա եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

2018թ-ից ի վեր ՀՀ ֆուտբոլի հավաքականը մի քանի մարզիչ է ունեցել, յուրաքանչյուրն էլ մոտ 1 տարի են աշխատել։ Ամեն տարի մարզիչ փոխելով հավաքականում առկա խնդիրները չեն լուծվում։ Ավելին՝ խնդիրները նույնիսկ խորանում են։ Օրինակ՝ մի քանի ամիս պարբերականությամբ, երբ ԱԱԾ տնօրեն էր փոխվւմ, արդյոնքում 44 օրյա պատրազմի ժամանակ հայտարարվեց, որ 1400 ադրբեջանցի հայկական անձնագիր է ձեռք բերել և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չկրեց։

Հիմա էլ, երբ նույն սկզբունքն է՝ երբ անընդհատ մարզիչ է փոխում ֆուտբոլիսները չեն հասցնում յուրացնել մեկի պահանջները, ապա անցում են կատարում մեկ այլ մարզչի ոճին։ Ինչպես նաև կա հակառակ պորցեսը։ Մարզիչին պետք է հնարավորություն տալ՝ առնվազն մի որոշ ժամանակ ֆուտբոլիստին խաղադաշտում տեսնելու, գնահատելու, որպեսզի հասկանա թե ինչպես և որ ուղղությամբ աշխատի նրան հետ։

Ամեն դեպքում մի քանի խաղ և, ընդ որում, ոչ խոշոր հաշվով պարտվելու դեպքում, հավաքականի գլխավոր մարզչին հեռացնում են աշխատանքից։ Կարծես խիստ պատիժ է և պետք է դաս լինի հաջորդ մարզչի համար, որ ավելի բծախնդիր կատարի իր աշխատանքը և ավելի լավ արդյունք ցուցաբերի։ Եթե այս սկզբունքը գործեր նաև մյուս ոլորտներում, գուցե պետության ներկայիս իրավիճակն այլ լիներ։ Օրինակ՝ եթե մեկ կամ մի քանի ձախողումից հետո փոխվեր երկրի փաստացի ղեկավարը, գուցե այսօր շատ աղետներ կանխվեր։ Ֆուտբոլի հավաքականում, օրինակ չփոխվեցին ֆեդերացիայի նախագահի տեղակալները կամ մամուլի քարտուղարը, այլ՝ հենց գլխավոր մարզիչը։

Սակայն անկախ նրանից, թե ի՞նչ պատասխանատվություն ունի երկրի ղեկավարը, միևնույն է նրա փոխարեն աշխատանքից ազտվում են նախարարներ, փոխնախարարներ, ԱԱԾ տնօրեններ և այլ բարձաստիճան պաշտոնյաներ։

Հիմա ի՞նչ՝ պատերազմը պարտվելու, մոտ 5 հազար զոհ տալու, Արցախը կորցնելու, հայաթափմանը նպաստելու համար հրաժարական չկա, անձը չի հեռացվում և հասարակության մի մասի պահանջը լռեցվում է ոստիկանական ուժով, բայց ֆուտբոլային խաղի պարտության համար անմիջապես հեռացվում են։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան