Foto

Իրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներ

Թեհրանը հայտարարում է՝ Իրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հայտնում է Sabah-ը՝ վկայակոչելով Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեին։ 
 
Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստան, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից ձևավորված խաղաղության հասնելուն ուղղված «3+3» հարթակի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, և որ Իրանի արտգործնախարար Արաքչին նույնպես կմասնակցի այդ նիստին։