Foto

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքները

Իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում լարված է մնում։

Այսօր լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ։

«Իսլամական դիմադրության մարտիկները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ»,- նշված է «Հըզբոլլահ»-ի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանների և Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ։