ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել
է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի
փոփոխություններն ու լրացումները։ Նախագիծը
ներկայացված է հանրային քննարկման։ Իրավական ակտերի նախագծերի միասնական համակարգում
նախագիծն ունի 66% կողմ և 34% դեմ ձայներ։ Սակայն նախագիծը հավանության չի արժանացել
մասնագիտական շրջանակների կողմից։ Այսօր ԵՊՀ-ից հեռացված դասխասները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի
դիմաց իրենց մտահոգությունն էին հայտնում նախագծի վերաբերյալ։ Նրանք բարձարաձայնում էին այն
բացասական հետևանքները, որ կաորղ են տեղի ունենալ
նախագծի ընդունման դեպքում։ Դասախոսները հնչեցրին նաև գնահատականներ՝ քաղաքական միտումների
վերբերյալ։
Օրերս էլ 80 էջանոց նախագծի վերաբեյալ Գիտությունների
ազգային ակադեմիան էր 80 էջանոց դիտողություններ ուղարկել։ Ստացվում է, որ մասնագիտական
լայն շրջակաները ԿԳՄՍ հերթական նախագիծը քննադատում են, իսկ համակարգում
հավաքում է 66 տոկոս կողմ ձայն։ Քվերակության արդյունքները դիտելով՝ կարելի է կարծել,
որ հասարակությունն է գոհ, որ Ակադեմիան և դասխոսները գուցե ինչ-որ բան այնպես չեն
ներկայացում, եթե իհարկե չնայենք մեկնաբանությունների բաժինը։ 71 մեկանբանություն է
հրապարակված։ Մի կողմ թողնելով բազում վրիպակները, անհամապատասխանությունները, հապավումների
բացակայությունը՝ հասարակակական կազմակերպությունները, անհատները, տարբեր մասնագետներ
իրենց արդարացի մտահոգություններ են հայտնում նախագծի վերաբերյալ։
Նկատենք, որ սա առաջին
նախագիծը չէ, որ ԿԳՄՍ-ն ներկայացոնում է հանրային քննարկման և տեղի է ունենում մի հետաքրքիր
զուգադիպություն․ սկզբում նախագծիը ստանում է ահռելի թվով դեմ ձայներ, իսկ քննարկման ավարտի վերջին օրերին
կողմ ձայներն անսպասելի ավելանում են և գերազանցում դեմ ձայներին։ Այդպես եղավ օրինակ՝ «Հայոց պատմություն» բառը դասագրքերում Հայաստանի պատմություն բառով փոխարինելու նախագծի
դեպքում։ Քաղաքացիներն անընդհատ կոչ էին անում դեմ քվերակել, ակտիվ քվերակում էին,
սակայն վերջին պահին մի քանի տասնյակ կողմ ձայն ավելացավ և նախագիծը հաստատվեց։ Նույնն էր նաև կրթական տարբեր
չափորոշիչների ընդունման դեպքում։ Ոչ հետաքրքրական, ընթացակարգային նախագծերի դեպքում
նույնիսկ 1000-ից ավելի դիտման դեպքում քվեարկություննրը 10-ից չեն անցնում։









