Foto

Մեսսիի եղբայրն այցելել է Թումո

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այսօր այցելեց Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ Այս մասին հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը։

Նրան ուղեկցում էր Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures-ի* հիմնադիր։ Հյուրերը ծանոթացան Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», - նշեց Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։

Time Ventures-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում։