Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ:
Հանրայինի բակում բանակցելիս՝ Հ1-ի տնօրենն առաջարկեց բանակցել ուղիղ եթերում, ինչին, բնականաբար, անմիջապես համաձայնություն տրվեց: Մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ հասկացա, որ տնօրենն իրենց (Հ1-ի) ուղիղ եթերը չի նկատի ունեցել: Շատ «ուրույն» մոտեցում էր…
Ավելին՝ պարզվեց, որ Պետրոս Ղազարյանն էլ նույն ժամանակ ուղիղ եթերից հնչեցրել է անունս (եթերի այդ հատվածը՝ «Մեկնաբանություններ» դաշտում), ընդամենը 1-2 րոպեում թույլ տալով երկու «փոքրիկ անճշտություն» ՝
1) Հ1-ից վերջին անգամ հրավեր ունեցել եմ տարի – տարիներ առաջ,
2) «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվել եմ իր հաղորդմանը:
Ուղիղ եթերի հրավերն ընդունված է: Կսպասեմ հրավերի օրվա և ժամի առաջարկին:
Նշեմ նաև, որ վաղը հարմար չէ, երեկոյան 18:00-ից մասնակցելու եմ Սրբազան պայքարի հանրահավաքին»: